Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 314 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 5866 դեպք: Ապաքինվել է ևս 270 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 2324: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5584 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: …

