Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և առաջարկվել է ստորագրել հուշագիր, որով կպարտավորվենք, որ վարչապետի հրաժարականից հետո չենք առաջադրի իմ թեկնածությունը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելն է, այդ կառավարության մեր թեկնածուն ես եմ և պետք է առաջադրվեմ, իսկ արտահերթ ընտրություններ կամզակերպելու օրակարգն իշխանության առաջ բերածն է՝ ի պատասխան ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջի։ Չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև հավելեց՝ այն, որ իրենք բանավոր ասում են՝ պատրաստ են ընտրություններին և դրա ճանապարհը վարչապետի հրաժարականն է, դա չի նշանակում, որ իրենք չեն առաջադրելու վարչապետի թեկնածություն:

«Հրապարակային ասել ենք, որ առաջադրելու ենք… Ես կոնտր հուշագիր եմ առաջարկել։ Առաջարկել եմ ստորագրել հուշագիր և մինչ դրա ստորագրումը պայմանավորվենք, որ ես ընտրվում եմ, ենթադրենք, մինչև հոկտեմբերի 1-ը, այդ օրը հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում, և երեք ուժերով պայմանավորվում ենք, որ մարդ չենք առաջադրում, և ԱԺ-ն ցրվում է»:

Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն։

Պատգամավորը կրկնեց, որ ինքն առաջադրվելու է։ «Հիմա եթե իրենք չեն կարծում, որ կընտրեն, թող գնան այդ ճանապարհով։ Ինչ խնդիր կա, կընտրվենք՝ կընտրվենք, չենք ընտրվի՝ կցրվենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: