Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։ «Նախարարը կարևորել է ստեղծված իրավիճակում սերտ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ և աշխատանքների համակարգված իրականացումը։ Նա վիճակագրական տվյալներ է ներկայացրել հանդիպման …