ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Ապստամբության մասին խոսողները քաղաքական բոմժեր են, որոնք ուզում են երկրում քաոս սարքել. Հակոբ Մովսես

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Հայրենիքն ամբիցիաների առարկա չէ, այլ ամեն մեկի լարված, քրտնաջան աշխատանքի արդյունքը, և եթե որևէ մեկը գլուխ է պահում, պետությունը կարող է այդ մեկի պատճառով չկայանալ»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին՝ նա շեշտում է՝ որևէ մեկն իրավունք չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասելու՝ «դու զոռով մնա» կամ «վեր կաց գնա»։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ է, և նրան գնալու կամ մնալու երկընտրանքի առջև կարող է կանգնեցնել միայն իր պետության հանրությունը: Մեր ժողովուրդը պետք է օրենքով սահմանված կարգով՝ ընտրությունների միջոցով որոշ՝ այս իշխանությունը, որի օրոք մենք ղարաբաղյան պատերազմը տանուլ տվեցինք, պետք է շարունակի՞ աշխատել, թե՞ ոչ: Հակառակ դեպքում մեր երկիրը կընկնի խուժանների ձեռքը»,- հավելում է Հակոբ Մովսեսը:

Ի դեպ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է՝ եթե սահմանադրական ճանապարհով չհասնեն վարչապետի հրաժարականին, կդիմեն ապստամբության:

Հակոբ Մովսեսը նկատում է. «Ապստամբության մասին խոսողները քաղաքական բոմժեր են, պետության զգացողություն չունեն և ուզում են երկրում քաոս սարքել, պետությանը երկրորդ անգամ պարտության տանել: Առաջին՝ արտաքին պարտությունից մենք կարող ենք դուրս գալ, բայց եթե մեր պետությունը վերածվի քաոսի, այլևս հետ չենք բերի ո՛չ Ղարաբաղը, ո՛չ պետությունը: Այս իմաստով մենք համլետյան լինել-չլինելու ճակատագրական պահ ենք ապրում»:

Բանաստեղծի համոզմամբ՝ մենք պետք է այնքան իմաստուն լինենք, որ երկիրը էքսցեսի չհասցնենք. «Չեմ կարծում, որ բանը դրան կհասնի: Վերջին 30 տարվա ընթացքում եղել են իրավիճակներ, երբ պետության բախտը մազից է կախված եղել, բայց մեր ժողովուրդը վիթխարի իմաստություն ունի՝ անդունդից խուսափելու համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան