Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քան ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ հանդիսանում է համանախագահ երկրներից մեկը։ Գործընթացում բավական բարձր է համակարգումը։ Իհարկե, Ռուսաստանն ունի առանձնահատուկ դիրք, քանի որ այն Ադրբեջանի հարևան երկիրն է, այն պետական …

