Հուժկու հարվածում են Նիկոլ Փաշինյանին, ապակայունացնում՝ ասելով, ինքը պիտի հանձնվեր Ռուսաստանին․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-Երևանում է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Նա Բաքվում Ալիևին շնորհավորել էր «բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի կողմից տարածքները ազատագրելու և դրանք ադրբեջանական ժողովրդի վերահսկողության տակ անցնելու համար»։ Եվ Իրանը մասնակցելու է այդ տարածքների վերականգնմանը։ Ինչո՞ւ Զարիֆը չի թաքցնում ուրախությունը։

-Այդ պատմությունը նոր չէ։ Գիտեք, որ Իրանը միշտ հավասարակշռված դիրքորոշում ուներ Ղարաբաղի հարցում։ Միշտ իրենք ասում էին, որ խաղաղ ճանապարհով պիտի լուծվի, որ նաև պետք է հաշվի առնվեն հայերի իրավունքները։ Տարածքային ամբողջականության մասին էլ խոսում էին, բայց երբեք իրենք չէին ասում, որ 7 շրջանը պետք է վերադարձվի։ Առաջին անգամ մենք լսեցինք պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ։ Այդ փոփոխությունները գալիս են մեր մի շարք լուրջ սխալներից, որ արեցինք դիվանագիտական ոլորտում։

-Բայց, կարծես թե, Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն էլ այդքան հարթ չեն՝ հաշվի առնելով Իրանի հյուսիսում միլիոնավոր ադրբեջանցիների առկայությունը։ Իրանն էլ վտանգ զգում է Ադրբեջանից։

-Այդ գործոններն աշխատում են մեր օգտին, որ Իրանում կա մեծ համայնք ադրբեջանցիների և անջատողականությունը կարող է զարթնել ցանկացած պահի։ Ավելին ասեմ՝ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը՝ ուղղակի նաև ռազմական, ուղղված է Իրանի դեմ և սպառնալիք է։ Իսրայելն ունի կետեր, որոնք վերահսկում են Իրանն Ադրբեջանի տարածքից։ Մենք արեցինք մի շարք սխալներ՝ չխորհրդակցելով Իրանի հետ, օրինակ՝ Իսրայելում մեր դեսպանատան բացումը։ Իրանը նաև շատ բացասական արձագանքեց նրան, որ մենք Սիրիա ուղարկեցինք խաղաղապահների։ Պարզվեց՝ Իրանը դա շատ ցավոտ ընկալեց, չգիտեմ՝ ինչու, բայց մերոնք երբ այդ քայլերն անում էին, դժբախտաբար, չմտածեցին հետևանքների մասին։

-Արևմուտքից բարձր մակարդակով հայտարարություններ են հնչում Արցախի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին։ Կա Հայաստանում մի շրջանակ, որոնց մեկնաբանությամբ՝ դա ուղղված է Մոսկվայի դեմ, որը խաղաղապահներ ունի Ղարաբաղում, և որ Հայաստանը պետք է չմտնի կարգավիճակի շուրջ քննարկումների մեջ Արևմուտքի հետ, քանի որ դա նոր ճակատ է Ռուսաստանի դեմ։ Ի՞նչ տեսակետ ունեք։

-Այդ շրջանակները մոտավորապես ես գիտեմ՝ ովքեր են, մարդիկ են, ովքեր սպասարկում են Ռուսաստանի շահը տարածաշրջանում և Հայաստանում։ Մենք ունենք պրոռուսական ուժեր՝ պրիմիտիվ իմաստով։ Պուտինի քաղաքականությունը Ղարաբաղի հարցով ինձ դուր չի գալիս։

-Երբ ասում է՝ Ադրբեջանի տարա՞ծքն է Ղարաբաղը։

-Այո՛, և պարզ է, ես համաձայն չեմ։ Այդ շրջանակները համաձայն են։ Իրենք համաձայն են, որ եթե Պուտինն ասում է՝ Ղարաբաղը մերը չէ՝ հայերինս, իրենք դրան համաձայնվում են, չեն հակադարձում Պուտինին։ Ավելին՝ իրենք սպասարկում են նույն Ղարաբաղի օրակարգերը Հայաստանում։ Նույն շրջանակներից մենք ի՞նչ ենք լսում, որ Եվրոպան ու Ամերիկան մեզ աջակցում են, դա վատ է հայերի համար, այդպես են կարծում։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ասում են՝ դա հարատև լուծում չէ, հայկական շահն այստեղ չկա։  Ռուսաստանի շահը սպասարկողները Հայաստանի ներսում այն մարդիկ են, ովքեր ասում են՝ եթե Ռուսաստանի շահը չի համընկնում, ուրեմն՝ հայ ժողովուրդը պետք է Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին։ Վաղն էլ կասեն՝ եթե Ռուսաստանն ուզում է Մեղրին տալ Ադրբեջանին, ուրեմն՝ պետք է տա։ Այս մարդկանց ես դիտում եմ որպես «5-րդ շարասյուն»։ Առանձին մարդիկ ու խմբեր կան, որոնք բառիս բուն իմաստով հուժկու հարվածներ են տալիս՝ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված, ապակայունացնում են Հայաստանը ու ասում են՝ գիտե՞ք ինչ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը պայքարում էր, որ Ղարաբաղը մերը մնա, ինքը սխալ է արել, ինքը պետք է հանձնվեր Ռուսաստանին։ Դա ո՞ւմ օրակարգն էր՝ Ռուսաստանի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան