Որպես վերջնական նպատակ՝ բոլոր մեքենաները պետք է կատալիզատոր ունենան, բայց այս օրենքը կատալիզատորների մասին չէ: Այս օրենքը միայն այն մասին է, որ կտրոնները հանվում են, և պարբերականություն է սահմանվում։ ԱԺ այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ԵՏՄ կանոնակարգով՝ 2020թ. ներմուծվող մեքենաները պետք է անպայման կատալիզատորով լինեն: …