Նավասարդ Կճոյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
Բոլորը

Բանակը մեր սրտերում է, մեր հոգիներում է, մեր էության մեջ է. բանակը մեր առաքելությունն է, մեր խոնարհումն է, մեր հերոսություն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Մենք բանակի հետ ենք, կողքին ենք: Կարելի է ասել նույնիսկ զինվորագրված ենք այդ առաքելությանը: Մենք սիրով և խոնարհումով այսօր և այլ նշանակալից օրերին մեր քայլերն ուղղութմ ենք այստեղ՝ ցույց տալու մեր միասնությունն ու ամբողջությունը»,- ասաց Կճոյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մի կողմից խոսում ենք միասնությունից, մյուս կողմից տեսնում ենք, որ առաջին անգամ հոգևոր իշխանությունը քաղաքական իշխանության հետ չի ժամանել «Եռաբլուր», Կճոյանն ասաց. «Ես քաղաքական հարցերին չեմ պատասխանելու այս օրով: Որևէ նման հարցի ես չեմ ուզում պատասխանել, որովհետև ինձ համար բանակի հիմնադրման օրը մեծ և սուրբ խորհուրդ ունի, և ես դրանից ցած չեմ իջնելու»:

Նավասարդ Կճոյանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հարցին և քաղաքական այլ հարցերի չցանկացավ պատասխանել:

Մանրամասները՝ տեսանյութում: