Մեր դիրքորոշումներում փոփոխություն չկա. Գարեգին Բ-ն շարունակում է Փաշինյանի հրաժարականը պահանջել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ  անհանգստացնող այսպես չի եղել մեր ժողովրդի համար։ Այս կացության մեջ եկեղեցին, բնական է, իր առաքելության մեջ պիտի գտնվեր և իր խոսքը պիտի ասեր, իր խոսքը՝ զգաստացնող, պատգամի կերպով բերող»,- նշեց Վեհափառը:

Հարցին, թե արդյոք նա շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառն Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց «Մեր համոզումներում, դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա»։

Եկեղեցին պառակտող քայլեր չի՞ ձեռնարկում՝ լինելով որևէ քաղաքական ուժի դիրքորոշման կողքին, ի պատասխան այ հարցի՝ Գարեգին Բ Կաթողիկոսն ասաց. «Եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից։ Եկեղեցու դիրքորոշումը եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության։ Եկեղեցին վերքաղաքական հաստատություն է»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իր հայտարարությունից հետո քաղաքացիները դուրս չեկան փողոց և չպահանջեցին նրա հրաժարականը, կաթողիկոսն արձագանքեց. «Մենք հորդոր և կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի։ Մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին։ Մեր հիմնավորումներն առկա են մեր խոսքի տեքստում»։