ՌԴ ԶՈՒ 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը Գորիսից շարժվել է Ստեփանակերտ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Շարասյունը ներառում է զրահափոխադրիչներ, ավտոմոբիլային և նյութատեխնիկական ապահովման միջոցներ, որոնք ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունից «Իլ -76» ռազմական տրանսպորտային օդանավերով հասցվել էին «Էրեբունի» օդանավակայան: Խաղաղապահ բրիգադի առաջատար ստորաբաժանումները 4 դիտակետ են տեղակայել «Հարավ» պատասխանատվության գոտում: Խաղաղապահ զորամասերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատում Լաչինի …

