Ակնկալում ենք մարտից սկսել Covid 19-ի դեմ պատվաստումները. Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բանակցությունների շրջանն ավարտվել է: Ակնկալում ենք մարտից սկսել covid-19-ի դեմ պատվաստումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ պատվաստման գործընթացը տեղի կունենա փուլերով, առաջին հերթին կպատվաստվեն ռիսկային խմբերը:
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանը դեռևս պատվաստանյութ չի ներկրել. «Աշխատում ենք տարբեր հարթակներում՝ ունենալու լավագույն ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակներ»:
Նախարարը նաև հավաստիացրեց, որ Հայաստանում պավաստումները պարտադիր չեն լինելու, կրելու են միայն կամավոր բնույթ:
Մանրամասները՝ տեսանյութում: