Խոսքը ոչ թե անանուն աղբյուրների, այլ ընթերցողին ոչ հայտնի ալիքներին հղում տալու մասին է. պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խոսքը ոչ թե անանուն աղբյուրների, այլ ընթերցողին ոչ հայտնի ալիքներին հղում տալու մասին է. Զանգվածային լրատվության միջոցները տարածում և գովազդում են այնպիսի աղբյուրներ (հղում տալով նրանց ), որոնց կառավարման և ստեղծման նպատակների մասին որևէ մեկը ոչինչ չգիտի: «Խնդրահարույց փոփոխություններ ԶԼՄ օրենքում. ինչպես է կարգավորվելու ԶԼՄ-ների աղբյուրների անանունության իրավունքը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ իրական լրատվամիջոցների կողմից գովազդվում են կամ տարածվում են այնպիսի տելեգրամյան ալիքների և ֆեյսբուքյան էջերի տեղեկությունները, որոնք հնարավոր չէ նույնականացնել:

«Փաստացի, այդ աղբույրները դառնում են ավելի հայտնի և ավելի լեգիտիմ աղբյուրներ  սպառողների համար, քան բուն լրատվամիջոցները:  Օրինակ` պայմանական 30 հոգի խմբագրակազմ ունեցող լրատվական կազմակերպությունը գեներացնում է տեղեկատվություն, հարցազրույցներ և այլն, և դրան զուգահեռ մի տելեգրամյան ալիք, որը չգիտենք, թե որտեղից է կառավարվում և որտեղ է բացված, սկսում է տարածել մի տեղեկություն (ճիշտ, սխալ, սենսացիոն),  դառնում է ավելի լեգիտիմ և հայտնի տեղեկատվության աղբյուր՝ շնորհիվ իրական լրատվամիջոցների, քան իրական լրատվամիջոցներն են»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Այդ հարցում պատգամավորն ազգային անվտանգությանը վերաբերող լուրջ ռիսկեր է տեսնում, որովհետև, շատ հնարավոր է, որ այդ աղբյուրները բացվել են հակառակորդ երկրի կողմից, որոնք տարածում են տեղեկություններ՝ երկրում անկայունություն, վախի մթնոլորտ ստեղծելու և մի շարք այլ նպատակներով:

Մանրամասները՝ տեսանյութում: