Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև մի շարք հարցերի շուրջ տարաձայնություններ են մնացել, սակայն անհրաժեշտ է փնտրել համագործակցության հնարավորություններ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նրա խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ կողմերը կարող են ու պետք է համագործակցեն, քանի որ այդ պարագայում կհասնեն լավ արդյունքների։ …

