Ռուստամ Բադասյանը Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվայի դեսպանների հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ գերիների վերադարձի

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին. տեղեկացնում են գերատեսչությունից:

Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպաններին Արդարադատության նախարարությունում և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մարդու հիմնարար իրավունքների խախտումների դեպքում համաչափ արձագանքին վերաբերող հարցերը։

Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները այն ոլորտներն են, որոնց ուղղությամբ առաջիկա տարիներին համագործակցությունը զարգացնելու մեծ ցանկություն կա։ «Մենք աջակցում ենք Հայաստանի՝ թավշյա հեղափոխությունից հետո նախանշած բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, դատաիրավական բարեփոխումներին, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը»,- նշել է դեսպանը, հավելելով, որ այստեղ են՝ վերահաստատելու համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գնահատմամբ, Հայաստանի արդարադատության նախարարությունը բարեփոխումների իրականացման առաջամարտիկն է և նշել, որ չնայած 2020 թվականին տեղի ունեցած ողբերգությանն ու անբարենպաստ իրադարձություններին՝ կարևոր է արձանագրել, որ Հայաստանը բարեփոխումները շարունակել է։ Դեսպանը նաև շնորհավորել է Հայաստանին՝ Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքներով արձանագրված առաջընթացի համար: «Մենք պատրաստ ենք ինտենսիվացնել մեր համագործակցությունը՝ երկու տարի առաջ սկսած բարեփոխումները հաստատուն քայլերով առաջ տանելու համար»,- ընդգծել է Լիտվայի դեսպանը։

Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, միանալով գործընկերների խոսքերին, հետաքրքրվել է հակակոռուպցիոն մարմինների և Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից։

Հանդիպման ընթացքում կարևորվել են գերիների անհապաղ վերադարձման, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին արագ, համաչափ արձագանքման հետ կապված հարցերը։

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին դրական գնահատականների համար և մանրամասներ ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի և ոստիկանության բարեփոխումների գործընթացներից։ Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել Եվրոպական միության կողմից Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը հատկացվող 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցությունը, որից  9 միլիոն եվրոն արդեն տրամադրվել է։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել բարեփոխումներին միտված համագործակցությունը։