2020 թ. 10 մարզերում իրակացվել է շուրջ 576 սուբվենցիոն ծրագիր՝ 26,12 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ. նախարար

Լուրեր

12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Բոլորը

2020 թվականին 10 մարզերում իրակացվել է շուրջ 576 #սուբվենցիոն ծրագիր (26,12 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ ). տեղեկանում են ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից:

Չնայած նախորդ տարվա դժվարություններին՝ 2020թ․ հնարավորինս համախբեցինք առկա ողջ տեխնիկական ու մարդկային ռեսուրսը, որպեսզի չընդհատվեն սուբվենցիոն ծրագրերը, և համայնքներում կենսական խնդիրներ լուծող պետություն–համայնք համագործակցության այս ձևաչափը չտուժի։

Սուբվենցիոն ծրագրերով 2020թ․ շարունակվեց Հայաստանի բնակավայրերի մի շարք կարևոր ենթակառուցվածքների բարեկարգումը․ ընդհանուր 26,12 մլրդ դրամ արժողությամբ շուրջ 576 սուբվենցիոն ծրագիր իրականացվեց Հայաստանի 10 մարզերում։ Անցկացվեցին կամ նորոգվեցին խմելու ջրի #ջրամատակարարման, #ոռոգման, #ջրահեռացման համակարգեր, վերանորոգվեցին #մանկապարտեզներ, մշակութային տներ, բարեկարգվեցին այգիներ, պուրակներ, ասֆալտապատվեցին ներհամայնքային #ճանապարհներ և փողոցներ։ Վերջիններս ունեցան նաև #էներգախնայող_լուսավորության համակարգեր։

Սուբվեցիոն ծրագրերով լրացվեց նաև համայնքների մեքենասարքավորումների ու գույքի հարցը, և հողամշակ բնակչի համար շատ բնակավայրերում ապահովվեց գյուղտեխնիկայի հասանելիությունը։

Շատ կարևոր էր նաև էներգարդյունավետության բարձրացման ծրագիրը, որը ևս իրականացվեց սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ և համաֆինանսավորմամբ։ Շենքերի ջերմաարդիականացման, արտաքին պատերի ջերմամեկուսացման շնորհիվ բնակիչները հնարավորություն ստացան կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված ծախսերը։

Նկարներում տեսանելի է 2020թ․ իրականացված սուբվենցիոն ծրագրերի ինֆոգրաֆիկան՝ ըստ ոլորտային ուղղվածության և մարզային բաշխվածության։