Դադիվանքի ստորոտին այրվող տան ծուխը հասնում է մինչև Դադիվանք։ Իսկ մարդկանց հոսքը չի պակասում՝ Հայաստանից, Արցախից, մեծ խմբերով կամ փոքր ընտանիքներով գալիս են վերջին հրաժեշտի։ Դադիվանքը ադրբեջանցիներից ազատագրվել էր 1993թ-ի մարտի 31-ին։ Թեպետ վերանորոգումը սկսվել էր 1997թ-ից, բայց 1994 թվականից եկեղեցու դռները բաց են եղել բոլորի առաջ։ Վանքում վերջին աղոթքը հնչեցնելու համար եկողները նաև հույս …

