Մենք ասում ենք՝ Փաշինյանը հրաժարական պետք է տա, ինչի՞ շուրջ համագործակցենք. Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ընդդիմությունը պահանջում է, որ իշխանությունը հեռանա, բայց իշխանությունը չի հեռանում: Կարծես թե ընդդիմության աշխատանքը արդյունք չի տալիս: Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց. «Արդյունք չի կարող չտալ: Այն, որ իշխանությունն արդեն ասում է, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն, դա արդեն ընդդիմության պայքարի արդյունքում է որոշվել»:

«Պատերազմը, ծանրագույն պարտությունը, զոհերը, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, գերիների առկայության հանգամանքը, տնտեսական-սոցիալական հարցերը բերել են համակարգային ճգնաժամի: Իշխանությունը համոզվել է, որ, այո՛, արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա: Երբ որ ճգնաժամ կա, նշանակում է՝ կառավարությունն է ձևավորել ճգնաժամ, չէ՞, ուրեմն իրենց կառավարությունը ձախողել է, և դա ընդունում են: Հետաքրքիր է, իրենք ընդունում են, որ գնում են արտահերթ ընտրությունների՝ իրենց իսկ կողմից առաջացրած ճգնաժամի հետևանքով: Ընտրությունների անցկացման կարգը և ժամկետը երկրորդ հարցն է։ Հաջորդ քայլը կախված է մի կողմից հանրային ճնշումների որակից և ընդգրկման աստիճանից, նկատի չունեմ միայն մարդկանց թվաքանակը: Ակնհայտ է, որ ընտրությունները պետք է անցկացվեն, որպես ճգնաժամը հաղթահարելու գործիք»,- ասաց Մելքումյանը:

Հարցին՝ ո՞ր դեպքում է հնարավոր, որ ԲՀԿ-ն համագործակցի գործող իշխանությունների հետ, Մելքումյանը պատասխանեց. «Մենք ասում ենք, որ հրաժարական պետք է տան, ինչի՞ շուրջ համագործակցենք: Մենք կարող ենք միայն հրաժարականի ձևի շուրջ խոսել»:

Մանրամասները՝ տեսանյութում: