Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են․ սահմանամերձ Շիրակավանում խուճապ չկա

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2021» զորավարժություները, որոնք մեկնարկել են փետրվարի 1-ին։ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում վարժանքներից։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններին մասնակցում են տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, ուղղաթիռներ, հատուկ նշանակության ջոկատներ։ Փորձարկվելու են նաև թուրքական ու ադրբեջանական բանակի նոր սպառազինությունները։

Շիրակի մարզի՝ Թուրքիային սահմանակից բնակավայրերում ընթացող զորավարժություններից տեղյակ են, սակայն բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ չկան։

Factor.am-ի հետ զրույցում Շիրակավանի վարչական ղեկավար Սլավիկ Վարոսյանը պատմեց, որ համացանցից տեղեկացել են Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման մասին, սակայն սահմանից այն կողմ որևէ տեղաշարժ չեն նկատել։

«Որևէ կրակոցի ձայն կամ որևէ տեխնիկայի շարժ մենք մեր կողմից չենք նկատել։ Մենք շատ մոտ ենք սահմանին, բայց որևէ ձայն, որևէ շարժ չկա։ Եթե աշխուժություն լիներ, կնկատեինք, բայց մեզ մոտ ամեն ինչ խաղաղ, նորմալ է, բնակչության շրջանում խուճապ չկա։ Մարդիկ իրենց առօրյա կյանքով ապրում են»,- ասաց Սլավիկ Վարոսյանը՝ հավելելով, որ որքանով երևում է գյուղի տարածքից՝ ամեն ինչ հանգիստ է։

Ի դեպ՝ Շիրակավանը պետական սահմանից 1 կմ հեռավորության վրա է,  իսկ արգելափակոցներից՝ մոտ 500-600 մետր։

Հիմա համայնքի բնակիչները հանգիստ են, բայց պատերազմի ընթացում անհանգստություններ եղել են։

«44-օրյա պատերազմի ժամանակ որոշակի շարժ կար, բնակչության մոտ անհանգստություն կար։ Իհարկե՝չենք կարող համեմատել այժմյան իրավիճակի հետ, որովհետև չկար վստահություն, որ ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորությունները կկատարեր։ Իսկ երբ Պուտինը խոսեց և ասաց, որ իրենց պարտավորությունները Հայաստանի պետական սահմանի նկատմամբ կկատարեն, դրանից հետո արդեն բնակչությունը հանգիստ է»,- ասաց Շիրակավանի վարչական ղեկավարը։

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ընթացքում սահմանի թուրքական կողմում նաև տեխնիկայի շարժ են նկատել, նույնիսկ անօդաչու սարքեր տեսել։

«Պատերազմի ժամանակ ինչ-որ տեխնիկայի շարժ ժողովուրդը նկատել է։ Իրենց թռչող սարքերը նույնիսկ սահմանն անցնում էին, մեր գյուղի վրա նկատել ենք իրենց սարքերից։ Մենք տեսել ենք իրենց «Բայրաքթար»-ներից»,- պատմեց Սլավիկ Վարոսյանը։

Գյուղի տարածքը ռուսական սահմանապահ ուժերն են հսկում։ Ըստ մեր զրուցակցի՝ ռուսական կողմը սովորականի պես իրականացնում է ծառայությունը, զինծառայողների ու տեխնիկայի ակտիվ տեղաշարժ չկա։

«Ես որևէ աշխուժություն ռուսական կողմից չեմ նկատել։ Նման լուրեր լսել եմ, բայց չգիտեմ՝ որտեղից է վերցված։ Մեր գյուղի հետ կապված, որ, իբր, բազա պետք է տեղադրվի, նման խոսակցություն չկա։ Իրականությունն այլ բան է»,- ասաց Սլավիկ Վարոսյանը։

Նշենք նաև, որ Կարսում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները տևելու են մինչև փետրվարի 12-ը։

 

Էմմա Չոբանյան