Ինձ քննադատեցին, որ ասացի՝ ճիշտ են անում․ ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց ԱԺ-ում իր ելույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Բոլորը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:

Նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախագծով ԳԱԱ ինստիտուտներին տրվելու է ինքնավարություն և ուղիղ կառավարման հնարավորություն:

«Նրանք դեմ են, քանի որ գտնում են, որ մեկ տեղից կառավարումն ավելի ճիշտ է, սակայն, վստահեցնում եմ՝ կառավարում լինելու է՝ գործող ԳԱԱ գործող ղեկավարությամբ կամ այլ տարբերակով: Այնուհանդերձ, այս տեսքով Գիտությունների ակադեմիան խնդրահարույց է»,- ասաց նախարարը:

Նա պարզաբանեց ԱԺ-ում իր ելույթը. «Ունենք շատ լավ երիտասարդներ, որոնց ասում ենք՝ գնացեք ակադեմիա, չեն գնում, գնում են արտասահման և ստանում են «սարսափելի» բարձր աշխատավարձ: Ինձ քննադատեցին, երբ որ ասացի՝ ցավալի է, որ գնում են, բայց ճիշտ են անում, որ գնում են: Ես նկատի ունեի, որ նրանք գնալով՝ ոչ մի կարգ, ոչ մի օրենք չեն խախտում»:

Մանրամասները՝ տեսանյութում: