Ինչքանո՞վ է Հայաստանը պատրաստ հաշտվել Թուրքիայի հետ․ Al-monitor

Լուրեր

14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
Բոլորը

Թուրք վերլուծաբան Ամբերին Զաման Al-monitor-ում գրում է, թե Թուրքիան հայտարարում է, որ պատաստ է հաշտվել Հայաստանի հետ, եթե Երևանը ցանկություն հայտնի այդ ուղղությամբ «քայլ կատարել», սակայն որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմել այդ քայլին։

Թուրք վերլուծաբանի հետ այս հարցի շուրջ խոսել է հայ դիվանագետ, որը չի ցանկացել, որպեսզի նշվի իր անունը։ Դիվանագետի կարծիքով՝ Թուրքիայի նման վարքագիծը կապված է նախագահ Ջո Բայդենի խոստման հետ` միանալու գնալով ավելացող այն ազգերի թվին, որոնք պաշտոնապես ճանաչել են 1915 թվականին ավելի քան մեկ միլիոն  հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն: Թուրքիան տասնամյակներ շարունակ ծախսել է տասնյակ միլիոնավոր դոլարներ լոբբինգի վրա `այդ ճանաչումը կանխելու համար։

«Թուրքիան իր գլխավոր ռազմական փորձագետների, խորհրդատուների, զենքի, ինչպես նաև Սիրիայից իսլամիստ վարձկանների  հավաքագրման և տեղափոխման միջոցով բացահայտ աջակցություն ցույց տվեց Ադրբեջանին՝ ագրեսիվ պատերազմի ժամանակ`  վերակենդանացնելով հայերի ցեղասպանության դարավոր վախերը», – ասել է  դիվանագետը:

«Ցնցող է այն փաստը, որ որևէ երկիր կարող է հավատարիմ մնալ ցեղասպանության մտադրությանը մեկ դար շարունակ ՝ առանց փոքր-ինչ մեղք զգալու իր նախորդների արածի համար՝ հանցանքը ճանաչելու և զղջալու փոխարեն», – ավելացրել է նա:

Նման տրամադրությունները լայն տարածում ունեն: Թուրքիայի հետ հաշտեցումը, ամենայն հավանականությամբ, մահացու հարված կհասցնի շրջափակման մեջ գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը պատերազմում պարտվելու պատճառով բախվում է հրաժարական տալու ժողովրդի կոչերի հետ։

«Ժողովրդական ճակատ» անկախ հարթակի հիմնադիր Ջեյք Հանրահանը, որը վերջերս եղել է Լեռնային Ղարաբաղում, կարծում է, որ հայ ժողովուրդը «բացարձակապես դեմ կլինի» Թուրքիայի հետ ցանկացած մերձեցման:

«Թուրքական դրոշները երևում են Ստեփանակերտից, դրանք այժմ ծածանվում են (Ադրբեջանի կողմից վերահսկվող) Շուշիում, վայրերում, որտեղ Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական ուժերը տեսախցիկի առաջ հայերի գլուխներ են կտրել»,- ասել է նա Al-Monitor-ին:

«Եթե Հայաստանի կառավարությունը որոշի դա անել հիմա, ապա կկորցնի հավատի այն ծվենները, որոնք դեռևս կան»,- հավելել է Հանրահանը:

Chatham House-ի կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսը համաձայն է, որ նման դառնությունների հետ բախված հայ-թուրքական երկխոսությունը դժվար կլինի։

«Այն ստորացուցիչ պարտությունը, որում Թուրքիան գլխավոր դերակատարություն ունեցավ, իհարկե, հարաբերությունների կարգավորման համար հնարավորություններ չի ընձեռում։ Ցանկացած նմանատիպ գործընթաց պետք է կառուցվի ժամանակի ընթացքում ու իրականացվի  սոցիալական, մշակութային, գաղափարախոսական չափանիշները հաշվի առնելով, իրացվող գործընթաց լինի, այլ ոչ թե սոսկ որպես աշխարհաքաղաքական փոխզիջում»,- ասել է նա։

 

Տաթև Ֆռանգյան