Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին նշվում է DW-ի ռուսական ծառայության՝ Արցախի դեմ ադրբեջանական սադրանքի մասին հերթական անդրադարձում։ Լրատվականը հիշեցնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողություններ էին գրանցվել նաև հուլիսին, որոնց ժամանակ ևս եղան զոհեր։ Սակայն այն ժամանակ մարտերն ընթանում էին ոչ թե արցախա-ադրբեջանական շփման գծում, այլ անմիջապես հայ-ադրբեջանական սահմանին։ …