ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության համար ընդունելի չէ վարչապետի փոփոխությունը, անգամ այն պարագայում, եթե նոր վարչապետը դարձյալ լինի իշխող կուսակցության ներկայացուցիչ: Այս մասին նոյեմբերի 19-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը: «Ոչ, այդ տարբերակն ընդունելի չէ: Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը: Երեկ Հանրապետության հրապարակում …

