Հայաստանի Կառավարությանը ներդրումային խոշոր ծրագիր է առաջարկել ՏՏ ոլորտի շվեդական մի խոշոր ընկերություն, ներդրումը մեկնարկել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նրա խոսքով՝ արտասահմանյան այս ընկերությունը պլանավորում է Հայաստանում մի քանի հազար աշխատատեղ բացել, առաջին փուլով մոտ 1000 աշխատատեղ կբացվի: Սկզբնական փուլում նախատեսվում է 10 մլն եվրոյի ներդրում, բայց …

