Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած նախագծով առաջարկվում է պահպանել գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 71 կողմ ձայներով: «Գործող օրենսդրության համաձայն նախատեսվում է հետևյալը․ գերության մեջ հայտնվելու …

