Փաշինյանն ո՞ւմ համեմատ բարձր վարկանիշ ունի․ եթե ընդդիմադիրների, ապա՝ այո. Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման համար․ Իտալիայի ԱԳ նախարար
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը երկու ամիս առաջ ներկայացրեց վեցամսյա ճանապարհային քարտեզ և նշեց, որ այնտեղ նշված բոլոր կետերի իրականացումից հետո կքննարկվի արտահերթ ընտրությունների կամ հրաժարականի հարցը, և այս ընթացքում, կարծում եմ, որևէ բան չի փոխվել: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների վերաերյալ «Իմ քայլի» հայտարարությանը և հարցին՝ արդյո՞ք արտահերթ ընտրությունները կթոթափեին հանրության լարվածությունը:

«Այնպես չէ, որ արտահերթ ընտրություններ ընդհանրապես չեն լինելու: Խոսքն այս պահին արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին է, ոչ թե օրակարգից այդ հարցը ամբողջությամբ հանելու մասին: Վեց ամիս հետո հստակ կերևա՝ կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ ոչ»,- նշեց Բադալյանը:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը շարունակո՞ւմ է ունենալ բարձր վարկանիշ, որն ուներ 2018-ին, Բադալյանը պատասխանեց. «Եթե կա վարկանշային անկում, դա բնականոն է հետպատերազմյան այս շրջանում… Փաշինյանն ո՞ւմ համեմատ բարձր վարկանիշ ունի․ եթե ընդդիմադիրների, ապա՝ այո»:

Մանրամասները՝ տեսանյութում: