Մյանմարում ոստիկանությունը մարտական փամփուշտներ է գործածել ցուցարարների դեմ․ Amnesty International

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մյանմարում ոստիկանությունը մարտական փամփուշտներ է գործածել ցուցարարների դեմ, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է մեկ մարդ։ Նման պնդմամբ է հանդես եկել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

Համաձայն առկա տեսանյութերի ու լուսանկարների՝ փետրվարի 9-ին ոստիկանությունը BA-94 կամ BA-93  ատրճանակներ է գործածել Նեյպիդոյում բողոքի ցույցերը ցրելու ժամանակ, ինչի հետևանքով 19-ամյա ցուցարարը գլխից ծանր վիրավորում է ստացել։ Տեղի լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝  ողջ մնալու նրա շանսը փոքր է։

Իրավապաշտպանները պնդում են, որ կիրառվել են մարտական փամփուշտներ։

«Երիտասարդ աղջկա ծանր վիրավորումը Մյանմարի ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ մարտական փամփուշտներ կիրառելու հետևանք է։ Մենք ստուգել ենք սոցկայքերից նյութեր, դրանցում ոստիկանները ցուցարարների վրա են ուղղել զենքեր՝ հաշվի չառնելով նրանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը»,- ասել է կազմակերպության ճգնաժամային կենտրոնի ղեկավար Սեմ Դաբերլին։

Amnesty International-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել նման գործողությունները՝ դրանք բնութագրելով անհիմն։ Իրավապաշտպանները նաև պահանջում են հետաքննել  մարտական զենքի կիրառման դեպքերը։

Հիշեցնենք, որ Մյանմարում արդեն 4-րդ օրն է բողոքի ցույցեր են ընթանում երկրում զինվորականների կողմից իշխանության բռնազավթումից հետո։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի, չնայած երկրում արգելվում է 4 մարդուց ավելի մարդկանց կուտակումները։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 200 մարդ ձերբակալվել է։

 

Տաթև Ֆռանգյան