Էս դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են․ Տիգրան Ուրիխանյան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Այս դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են և ամեն առավոտ լույսը բացելով՝ ինչ-որ մեկի գլխին բերում են այդպիսի պատմություն: Դուք հիմա սա բերել եք, որովհետև չոքել է ձեր դո՞ւռը։ ԱԺ նիստում նման հայտարարությամբ հանդես եկավ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը մեծացնել՝ վիրավորանքի համար սահմանելով 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն: Գործադիրն առաջարկում է փոխհատուցման չափերը այդքան չբարձրացնել և սահմանափակվել վիրավորանքի համար սահմանելով 2 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ 3 մլն։

«Այ իմ սիրելի՛ գործընկերներ, այս ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի և զրպարտության մասին: Ես կողմ եմ, որ հարցը պետք է լրջորեն քննարկվի, պատասխանատվություն լինի, որ պետք է քրեականացնել, բայց սա որտեղի՞ց եկավ: Այս դահլիճում նստած մարդկանցից շատերը տարբեր ժամանակներում լսել են իրենց, իրենց ծնողների, իրենց կանանց, երեխաների, մերձավորների մասին այնպիսի սարսափելի բաներ, ձեր խոնարհ ծառան էլ՝ ներառյալ, որ երբեմն մտածում ես՝ բա արժի՞ դրանից հետո շարունակել գործունեությունդ»,- նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ խնդիրն ունի արմատական լուծման անհրաժեշտություն:

Մանրամասները՝ տեսանյութում: