Ֆեյքերի դեմ պայքարը պետք է սկսել կառավարության ՊՈԱԿ-ի գործունեության դադարեցմամբ. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱԱԾ որևէ որոշում չի կարող գերակա լինել, քան ՀՀ Սահմանադրությունն է և օրենսդրությունը: ՀՀ Սահմանադրությունը և օրենսդրությունը ապահովում են ԶԼՄ-ների բնականոն անխափան աշխատանքը՝ չթույլատրելով լրագրողների աշխատանքի խոչընդոտում: Իսկ ԱԱԾ-ի նախօրեին տարածած հայտարարության մեջ ես տեսնում եմ այդպիսի միտումներ, որոնք սահմանափակելու են լրատվամիջոցների անկաշկանդ աշխատանքը: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հայտարարությանն այն մասին, որ Սյունիքի մարզում նկարահանումներ անելու համար ԶԼՄ-ները պետք է ստանան ԱԱԾ-ի թույլտվությունը:

«Սա ոչ այլ ինչ է, քան հետհեղափոխական Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակում և խոչընդոտում»,- նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ այս իշխանությունների համար գործելաոճ է դարձել ծածկադմփոց անելով, իրականությունը ժողովրդից թաքցնելով՝ սեփական դեմքը փրկելու փորձերը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունը ֆեյքերի դեմ պայքարի նախագիծ է օրակարգ բերել, Տոնոյանն ընդգծեց, որ ֆեյքերի դեմ պետք է պայքարել, բայց այդ պայքարը պետք է սկսել կառավարության ՊՈԱԿ-ի գործունեության դադարեցմամբ, պետք է կարկառուն ֆեյքերին հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել:

Մանրամասները՝ տեսանյութում: