Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների այն պնդումներին, որ իշխանությունը հերթական անգամ երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը՝ սահմանափակելով հավաքների ազատության իրենց իրավունքն, ինչը հիմնարար իրավունքներից է՝ նախարարը նշեց. «Ընդդիմությունն ուզում է ցույց տալ՝ իբր պատրաստ է հուժկու հավաքներ կազմակերպել և ահա արտակարգ դրությունը խանգարում է …