«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լուրեր

20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
Բոլորը

Ազգային ժողովն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը խորհրդարանում նախօրեին ներկայացրել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 77 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Օրինագծով առաջարկվում են հետևյալ փոփոխությունները․

Անցում բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի՝ բակալավր-մագիստրոս-դոկտոր

Օրենքի նախագիծը նախատեսում է ներկայիս ասպիրանտական ծրագրերի աստիճանական փոփոխություն՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ՝ դոկտորական աստիճան (PhD)։ Ըստ այդմ՝ այդ մակարդակում կրթություն կարող է իրականացնել բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ։

Բուհերում ուսումնառության կազմակերպման անցում լրիվ կամ մասնակի բեռնվածության

Ներկայում բուհերում ուսումնառությունն իրականացվում է առկա կամ հեռակա ուսուցման ձևերով։ Նախագծով կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, որն ուսանողներին իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) կարգավորելու հնարավորություն կտա՝ պայմանավորված ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով։

Համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորություն

Նախագծով նախատեսվում է, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի շնորհած միասնական դիպլոմով կամ մասնակից բուհերից մեկի կամ յուրաքանչյուրի առանձին դիպլոմներով։

Կրթական ծրագրերի հավատարմագրում

Օրենքի նախագծով բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում։ Հավատարմագրման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները նախագծով վերապահվում են Կառավարության հաստատած հավատարմագրման կարգին։

Օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում

Պահպանելով հայերենի՝ որպես կրթության լեզվի հիմնարար դրույթը, առաջարկվող կարգավորումը նախատեսում է, որ պետական բուհերում որոշ դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով։

Բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում

Օրենքի նախագծի կարգավորմամբ՝ դիմորդը, համաձայն ընդունելության քննությունների արդյունքի, կարող է ընտրել նույն ոլորտում կրթություն իրականացնող տարբեր բուհեր, և պետական ֆինանսավորումը տրվում է իր նախընտրած բուհին։ Անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների համար բուհի ընդունելության «Հայոց լեզու» առարկայի քննությունը պարտադիր է։

Բուհերի ֆինանսավորում

Օրենքի նախագծով առաջարկվող ֆինանսավորման նոր մոդելը նախատեսում է բուհերին պետական բյուջեից միջոցների հատկացում հետևյալ սխեմայով՝ ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է հանրային բուհերին, ուսումնառության կրթաթոշակների տրամադրում, ուսումնառության նպաստների տրամադրում, ուսանողական ֆինանսական խրախուսում, մրցակցային և նպատակային ֆինանսավորում:

Կառավարման մոդել

Առաջարկվող կարգավորմամբ կառավարման խորհուրդների կազմը սահմանվում է 9 հոգի, որոնցից 4-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը (դասախոսական և ուսանողական համակազմից, ինչպես նաև բուհի հետ համագործակցող գործատուներից), իսկ 5-ին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը՝ գիտության, կրթության, մշակույթի և գործարար շրջանակներից։ Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Մրցույթը հաղթահարած մինչև երեք թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջարկվել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը։ Նշանակված ռեկտորի հետ լիազոր մարմնի ղեկավարը 5 տարի ժամկետով կնքում է սահմանված նմուշի պայմանագիր:

Վարչական, ակադեմիական և գիտահետազոտական կազմի պաշտոնավարման տարիքային վերին շեմը և կենսաթոշակային երաշխիքներ

Առաջարկվող կարգավորմամբ՝ հանրային բուհի ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) և ինչպես նաև գիտական կազմակերպության տնօրենի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 65 տարին։

Գիտությունների ազգային ակադեմիա

Ակադեմիան պահպանում է գործող օրենքով իրեն վերապահված բոլոր հիմնական լիազորությունները, այդ թվում՝ գիտական կազմակերպությունների համագործակցային ցանցեր ստեղծելու լիազորությունը: Միևնույն ժամանակ ակադեմիայի կազմում գործող գիտական կազմակերպությունները ձեռք են բերում ավելի մեծ ինքնուրույնություն՝ ունենալով իրենց կառավարման խորհուրդները։

Երևանի պետական համալսարանի կարգավիճակ

Նկատի ունենալով Երևանի պետական համալսարանի՝ որպես Հայաստանի բարձրագույն կրթության և մշակույթի բացառիկ նշանակություն ունեցող հաստատություն, օրենքի նախագծում առաջարկվում է ընդգրկել դրույթ, որի համաձայն՝ նրա կարգավիճակի, գործունեության և ֆինանսավորման առանձնահատկությունները սահմանում է ՀՀ կառավարությունը։