02 Դեկտեմբեր 2020 | 21:59
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ստեղծված ահաբեկչական վտանգը չի վերացել. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, նշել եմ. Հարգելի գործընկերներ, Նախևառաջ, ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի խնդիրը: …