Վարչապետը գլխատում է ԶՈւ-ն. դուրս է եկել իր կողմից ազգային հերոսի, գեներալի կոչում ստացած մարդկանց դեմ. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է, որ Հայաստանի իշխանությունները խաբել ու մանիպուլացրել են ժողովրդին ու միջազգային հանրությանը՝ ԶՈՒ ԳՇ գեներալների, գնդապետների, կորպուսների հրամանատարների հայտարարությունը որակելով որպես զինված հեղաշրջման փորձ։

«Միջազգային հանրությանն  են նաև ստել ու մանիպուլացրել, որ ստանան աջակցություն միջազգային հանրությունից։ Ուրեմն ռազմական հեղաշրջում նշանակում է, որ զինված ուժերը գնում են ու քաղաքացիական իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, քաղաքացիական իշխանության ներկայացուցիչներին կալանավորում են և զորքեր են հանում փողոցներ։ Հայաստանի Հանրապետությունում անգամ դրա փորձ չի եղել։ Հայաստանի վարչապետը մանիպուլացնում է ԳՇ հայտարարությունը, որպեսզի ի շահ իրեն օգտագործի և փորձի այս իրավիճակում էլ որոշակի համախոհություն գտնի քաղաքացիների մոտ, ասի՝ զինված ուժերն ուզում են խլել ինձանից իշխանությունը, ես չեմ տալիս, եկեք ինձ պաշտպանեք»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր գործիչը։

 

 

Պատգամավորն ընդգծեց, որ պատասխանատու կերպով հայտարարում է, որ Զինված ուժերը հեղաշրջման փորձ չեն արել, և քրեորեն հետապնդելի արարք, տարր, հատկանիշ գոյություն չունի ԳՇ հայտարարության մեջ։

 

«Եթե լինեն այլ զարգացումներ, ես կտամ գնահատական։ Ես դեմ եմ զինված հեղաշրջմանը, հիմա էլ պնդում եմ, որ դրա փորձ չի էլ եղել։ Եթե զորքերը, տանկերը հանեին փողոց, դա կլիներ զինված հեղաշրջման փորձ»,- նշեց Մարուքյանը։

Թե ինչու է նման հայտարարություն հասունացել ԳՇ կողմից, Մարուքյանի կարծիքով պատճառը հետևյալն է. «Վարչապետը գլխատում է առանց այն էլ հարվածի տակ եղած Զինված ուժերը։ Զինված ուժերում չեն մնացել ու չկան թալանչի, կոռումպացված գեներալներ։  Վարչապետը դուրս է եկել իր կողմից ազգային հերոսի, գեներալի, գնդապետի կոչում տված մարդկանց դեմ»:

«Եթե նրանք վատն էին, չպետք է տայիր, եթե լավն են, տվել ես կոչումները, և հիմա փորձ ես անում գլխատել զինված ուժերը, նրանք ասում են՝ եղբա՛յր, մի՛ արա նման բան։ Ամեն ինստիտուտում պետք է լինի մեկը, որ ասի՝ ստոպ։ Մեկ տարի առաջ այս ինստիտուտում (ԱԺ-ում) առաջին ստոպը ես եմ ասել վարչապետին, երբ ասացի՝ դուք հայտարարեցիք, որ ովքեր կաջակցեն հանրաքվեին, ազգի նվիրյալներ են, իսկ ովքեր չաջակցեն դավաճաններ են, և ես կանգնեցի ու ասացի՝ ստոպ։ Զինված ուժերի այդ հայտարարությունը ստոպ է, ուղերձ է վարջապետին, որ արդեն հասել է սահմանագծին, կործանման է տանում»,- նշեց Մարուքյանը:

Նա նաև հայտարարեց, որ պատրաստ է միջնորդ դառնալ Նիկոլ Փաշինյանի ու զինվորականների հանդիպման համար, ինչպես նաև ընդդիմության ու իշխանության միջև, բայց գտնում է, որ իրավիճակը չի կարող հանգուցալուծվել այն պայմաններում, երբ երկրում չկան ո՛չ պաշտոնյաներ, ո՛չ էլ պետական ինստիտուտներ։

Մանրամասները՝ տեսանյութում: