ԱԺ նախագահը, ըստ էության, գոյություն չունի, նա չեկավ ու չբացեց ԱԺ խորհրդի նիստը. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Ազգային ժողովը նախագահ չունի, նա, ըստ էության, գոյություն չունի»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ նախագահը ո՛չ քաղաքական, ո՛չ էլ քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով գոյություն չունի. «Նա ոչ մի քայլ չի անում, և որքանով հասկանում եմ, չի էլ կարող անել որևէ քայլ, որ ինչ-որ բան թուլանա, ինչ-որ լարում վերանա։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ են նախաձեռնել, որ քաղաքական պրոցեսները փողոցից բերեն քաղաքական ինստիտուտ»։

«Իշխանության բոլոր հայտարարությունները, թե պետք է քննարկումներ արվեն, երեսպաշտություն են։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը նույնիսկ չի գալիս նիստը բացի, ասի՝ քվորում չկա, մենք ունենք քաղաքական որոշում, չենք ներկայանալու: Եթե անգամ ԱԺ նախագահը չէր եկել, նա կարող էր փոխխոսնակներից մեկին ասել, որ գա և բացի նիստը: Սա անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ, և իմ գնահատականը սա է՝ ԱԺ-ն չունի նախագահ»,- նշեց Մարուքյանը: Նա նաև հավելեց, որ քաղաքական քննարկում պետք է լինի, բայց կողմեր չկան։

Դիտարկմանը, որ երեկ Նիկոլ Փաշինյանի քայլերթի ժամանակ Արարատ Միրզոյանը բացակայում էր, հնարավո՞ր է դա ինչ-որ ձևով կապվում է վերջինիս կողմից նիստը չբացելու հետ, ԼՀԿ ղեկավարն արձագանքեց՝ իրեն չի հետաքրքրում իշխանության ներքին խոհանոցը։

«Սա սահմանադրական ինստիտուտ է, և այս պահին երկրի միակ լեգիտիմ ինստիտուտն է։ Հիմա նաև այս համակարգը ապականելը, պրոցեսները հունից հանելը ո՞ւմ օգտին է»,- նշեց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է հանրապետության նախագահին՝ երկրում կատարվող իրավիճակը քննարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում: