Եթե Փաշինյանին ձերբակալելու փորձ անի ԳՇ-ն՝ դա կլինի ռազմական հեղաշրջում. Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հայաստանում տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ չէր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը։

«Ռազմական հեղաշրջման փորձն այն է, որ բոլորդ հիմա պետք է զրկված լինեիք աշխատանքից, ռազմական ղեկավարությունն իշխանությունն ամբողջությամբ վերցներ իր ձեռքը, զորքը դուրս գար փողոցներ, և կառավարության շենքում նստած լիներ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ Ուստի տեղիունեցածը ռազմական հեղաշրջման փորձ չէ։ Սա մեր ժողովրդին սթափեցնելու, ուշադրությունը ևս մեկ անգամ գրավելու փորձ է, որ ասում են՝ մենք կորցնում ենք մեր երկիրը, մեր հայրենիքը, վտանգված է մեր երկրի ամբողջականությունն ու ժողովուրդը։ 2019 թվականի սեպտեմբերին, երբ ես ներկայացրեցի հրաժարականի դիմում, գլոբալ առումով, նույն բաներն էի ասում, ինչ ասել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը»,- նշեց Վանեցյանը։

Ըստ Վանեցյանի, եթե Զինված ուժերի գլխավոր շտաբը փորձի ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, դա կլինի ռազմական հեղաշրջման փորձ, որը չի բխում մեր երկրի շահերից։ «Երկրում ռազմական հեղաշրջումն անթույլատրելի է։ Բայց եկեք ականջալուր լինենք ԳՇ հայտարարությանը, որ իրականում վտանգված է մեր երկրի ապագան։

Մեր Սահմանադրությամբ՝ Զինված ուժերի գլխավորր շտաբը առանձնացված է, հստակ նշված է, որ շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով, և ևս 5 տարի կարող է երկարաձգվել նրա պաշտոնավարումը։ Ինչո՞ւ է դա արված, որպեսզի Զինված ուժերը լինեն ապաքաղաքական։ Եվ նրանց գործը մեր երկրի ֆիզիկական պաշտպանությունն է։

Երբ ԳՇ-ն հայտարարում է, որ մեր երկիրը վտանգված է, և այս իշխանություններն ի զորու չեն ապահովել մեր երկրի անվտանգությունը, մեր հանրությունը պետք է ականջալուր լինի դրան և սթափ գնահատի»,- նշեց Վանեցյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում: