Փաշինյանը կորցրել է իր հենարանները. մարդկանց 80 տոկոսը դեմ է նրան. Վազգեն Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ տեղի չի ունեցել: Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից դուրս հանել, հիմա ինքն ուզում է անօրինական ձևով աշխատանքից ազատել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նա հավելեց, որ չի կարող կանխագուշակել, թե ինչ սրացումներ կարող են առաջանալ Փաշինյանի և Գասպարյանի միջև, բայց Հայաստանում իրավիճակ սրողը միշտ Նիկոլ Փաշինյանն է։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով արտահերթ նիստը չի կայացել, Մանուկյանը նշեց. «Քվորում չեն ապահովել, և նիստը տեղի չի ունեցել: Դա մտնում է իշխանությունների այն «պրիոմչիկների» մեջ, որ օգտագործվում է ԱԺ-ում։ Եթե ժողովրդի ճնշումը մեծ լինի, նրանք ստիպված կլինեն ընդառաջել»:

Վազգեն Մանուկյանի խոսքով, իրենց «պլան Ա»-ն իրեն շատ լավ արդարացնում է. «ՀՀ-ում չի մնացել ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր հենարանները, և որևէ «պլան Բ»-ի անհրաժեշտություն կարող է և չառաջանա։ «Պլան Բ»-ի նախաձեռնողը դու չես, այլ ժողովուրդը։ Ինչ-որ իրադարձություններից հետո բախում է լինում, ինքն իրեն բռնկվում է»։

Վազգեն Մանուկյանի գնահատականներով՝ ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին, իսկ այդ մարդկանց մի մասն էլ պահանջում է Փաշինյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում: