Պնդում են, թե Սյունիքում անվտանգ է, թող գնան տեսնեն՝ թուրքը կանգնած է հայկական հողում. Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իշխանությունը գտնվում է զուգահեռ իրականության մեջ և ունակ չէ սթափ գնահատել և ընդունել իրավիճակը. Թույլ տվեք չմեկնաբանել Նիկոլ Փաշինյանի կամ իշխանությունների հայտարարությունները, դրանք հաճախ իրարամերժ են, ընդհանրապես չեն համապատասխանում օրվա խնդրին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կոչին, թե իրենք դադարեցնում են հանրահավաքը, թող ընդդիմադիրներն էլ դադարեցնեն, նստեն, խոսեն:

«Խնդիրն այն է, որ իշխանություններն այսօր կրկին ցույց տվեցին, որ կարևորագույն ինստիտուտը՝ Ազգային ժողովը, որն ըստ էության, գերգույն ինստիտուտն է Հայաստանում, իրենք փաստացի քաղաքական բոյկոտ են անում, եթե որևէ հարց իրենց օրակարգից դուրս է: ԱԺ-ի ղեկվարությունն ու «Իմ քայլի» անդամները տեսաք, որ չեկան ԱԺ խորհրդի նիստին: Դա նշանակում է, որ կամ իրենք կրկին ունակ չեն սթափ գնահատել իրավիճակը, կամ որոշել են ձեռքը թափ տալ ամեն ինչի վրա ու չգիտեմ ինչ օրակարգով շարժվել, որովհետև սա օրակարգ չէ: Սա զավեշտալի իրավիճակ է: Զարգացումներն իրենք են լարում: Մենք միշտ ասել և կրկնելու ենք, որ կանենք հնարավորն ու անհնարինը, որ չլինեն ըդնհարումներ, բախումներ: Իսկ միակ տարբերակը, որ դա չլինի, գործընթացները հասկանալի դաշտ բերելն է, իսկ իշխանությունը հասկանալի դաշտից դուրս է ընկել»,-հայտարարեց Արման Աբովյանը:

Անդրադառնալով ռազմական դրության անհրաժեշտ լինել-չլինելու խնդրին՝ Աբովյանը նշեց. «Եթե իրենք այդքան մտահոգ են ռազմական դրությունով և պնդում են, որ օրինակ, Սյունիքում իրավիճակը ոչ թե լավ է, այլ անվտանգության առումով երաշխիքներ կան, թող մի հատ գնան Սյունիք ու նայեն թուրք զինվորին, որը կանգնած է հայկական հողում, ինչքան էլ իրենք պնդեն ու հղումներ անեն Ադրբեջանի տրածքային ամբողջականությանը: Զավեշտալի է, երբ ասում ես՝ Շուռնուխում, Որոտանում, հարվային ամենառաանցքային ճանապարհի վրա մի քանի կետում Ադրբեջանի զինուժն է կանգնած, և ասում են՝ դե գիտեք ինչ կա, դա իրենց միջազգային սահմաններն են: Զուգահեռ ասում են՝ դեմարկացիա չկա: Բա եթե դեմարկացիա չկա, ոնց հասկանանք, որ իրենց զորքը կանգնած է»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Հարցին, թե ռազմական հեղաշրջման վտանգ տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Թույլ տվեք գնահատական չտամ: Ես գիտեմ միայն մի բան, որ յն ինչ կատարվել է, այն հայտարարությունները, որ հնչեցվել են, իրականում ռազմական հեղաշրջման հետ աղերս չունեն: Ես ցավում եմ, որ իրենք տեղյակ չեն, թե դա ինչպես է կատարվում: Փորձել պտտեցնել իրավիճակը, դա բերում է ծանրագույն իրավիճկի: Մենք այսօր փաստացի ապրում ենք ծանրագույն ճգնաժամի մեջ»:

Խասելով արտահերթ ընտրությունների մասին, Աբովյանը նշեց,որ ցանկացած դեպքում իշխանությունը ձևավորվելու է ընտրությունների միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում: