ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի կրկին Մոսկվա մեկնելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Հիշեցնենք՝ երեկ տեղեկություններ շրջանառվեցին, որ Արմեն Աբազյանը այս ամսվա մեջ երկրորդ անգամ Մոսկվա է մտնում: Հիշեցնենք՝ Աբազյանը Մոսկվա էր գնացել դեկտեմբերի սկզբներին, ինչը պաշտոնապես հաստատել էր ԱԱԾ լրատական ծառայությունը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։ Նարեկ Կիրակոսյան

