Արթուր Վանեցյանն ազնիվ չէր. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հաջորդ քառօրյայում ես հանդես կգամ ելույթով։ Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե երբ կներկայացվի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի վերլուծությունը։

Նա նաև նշեց, որ իր կարծիքով՝ 44-օրյա պատերազմն Ապրիլյան պատերազմի շարունակությունն էր՝ շատ ավելի մեծ մասշտաբով։ «Վերջին պատերազմի մասին վերլուծություններ անելուց առաջ նախ պետք է ապահովել ներքին հանդարտությունը։ Առաջին հերթին մեր զինվորական ղեկավարությունը պետք է նախաձեռնի այս պատերազմի հետևանքների ուսումնասիրությունը, որպեսզի մենք այդ ուղենիշը փորձագիտական և ռազմական հստակ ձևակերպումներով ունենանք, որովհետև մենք կանգած ենք լայնածավալ փոփոխությունների շեմին, և դա օր առաջ պետք է դառնա իրականություն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ գերիներին վերադարձնելու համար բոլոր հնարավոր միջոցներն պետք է օգտագործվեն, ընդհուպ՝ անձնական կապերը։

«Գերիներին վերադարձնելու համար բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործենք, ընդհուպ՝ անձնական կապերը։ Վանեցյանը հայտարարեց, որ եթե ինքը լինի իշխանության, երկու օրում կլուծի։ Բայց ես կարծում եմ, որ պարոն Վանեցյանն ազնիվ չէր, որովհետև գերիների հարցը երկու օրում լուծելու հարց չէ։ Մենք խնդիրներ ունենք դեռ առաջին պատերազմից սկսած։

Եթե անձնական կապեր ունի, թող իր կապերն օգտագործի, այդ կապերն ո՞ւմ են պետք։ Այսինքն՝ այդ կապերը հիմա ուզում է ծախել մեր ժողովրդին, որպեսզի իշխանություն վերցնե՞ն։ Այդ կապերը պետք են այն ընտանիքներին, որոնք հույս ունեն, որ կարող է գերիների մեջ իրենց անհետ կորած երեխան լինի»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ անթույլատրելի է նման շահարկումներով մտնել քաղաքական դաշտ:

Մանրամասները՝ տեսանյութում: