Եթե Բաղրամյան պողոտա շատ մարդ է գալիս, դրանց մեջ նաև ես կամ, բայց ոչ մի անգամ չեմ եղել. Գալուստ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գլխավոր շտաբի հայտարարությունը պարզապես հայտարարություն էր, այն քաղաքական հայտարարություն չէր և ռազմական հեղաշրջման փորձ չէր: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Դիտարկմանը, որ 2008 թվականին գործող պաշտոնյաները երբ քննադատում էին իշխանությանը, աշխատանքից ազատվում էին, Սահակյանն արձագանքեց. «2008 թվականն այլ ժամանակաշրջան էր, հիմա այլ ժամանակաշրջան է։ Այսօր մենք հայրենիքն ենք տալիս, իսկ այն ժամանակ հայրենիքը տալու խնդիր չկար»։

Արդյոք ԳՇ-ի արված հայտարարությունը քաղաքականությանը միջամտության փո՞րձ էր: Այս հարցին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց՝ ոչ. «Դա քաղաքականության հետ կապ չունեցող բան է։ Եթե մեր երկիրը վտանգի մեջ է, բանակը պիտի ոտքի վրա լինի»։

Հարցին՝ արդյոք բանակը երբևէ իշխանության դեմ հանդես եկե՞լ է, Սահակյանն ասաց՝ չի եղել նման դեպք. «Սա նշանակում է, որ Հայաստանը պիտի մնա Հայաստան երկիր, ուրիշի ձեռքը պիտի չընկնի»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու չի միանում ընդդիմադիրներին՝ Բաղրամյան պողոտայում, Սահակյանը նշեց. «Եթե Բաղրամյան պողոտա շատ մարդ է գալիս, դրանց մեջ նաև ես կամ: Ես ոչ մի անգամ չեմ եղել, չեմ էլ կարծում, որ պարտադիր է իմ այնտեղ լինելը, իմ փոխարեն շատ մարդիկ են գալիս»:

Մանրամասները՝ տեսանյութում: