Թուրքիայի ղեկավարի աջակցող խոսքերի թիրախն այն է, որ որոշ ուժեր դա օգտագործեն և հարվածեն վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ տեղեկանում եք, որ Թուրքիայի նախագահը, նաև թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը հայտարարում են, որ աջակցում են Հայաստանի վարչպետին, դուք ամոթ զգո՞ւմ եք: ԱԺ ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան այս հարցի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշեց. «Մենք հասկանում ենք, թե այն երկրի ղեկավարը, որն անում է այդ հայտարարությունը, ինչ նպատակներով է դա անում, որպեսզի այդ հայտարարությունը ինչ ռեզոնանս առաջացնի Հայաստանում և ինչպես շահարկվի ՀՀ-ում: Ակնհայտ է, որ այդ հայտարարության թիրախն այն է, որ ՀՀ-ում որոշ ուժեր դա օգտագործեն և առաջին հերթին հարվածեն իշխանություններին ու վարչապետին:

Ես ի՞նչ զգացողություն եմ ունենում. ունենում եմ այն զգացողությունը, որ այդ պարագայում այդ հայտարարությունը դուք օգտագործում եք ՀՀ իշխանության, վարչապետի դեմ, որը ես կարծում եմ՝ հանդիսացել է Էրդողանի նպատակներից մեկը: Ինքն այդ հայտարարությունն արել է, որ Հայաստանում որևէ մեկը այդ փոխանցած գնդակը վերցնի պասերով և հետո թիրախավորի ՀՀ իշխանությանը: Ահա ինչպիսի զգացողություն ու վերլուծություն ես ունեմ: Դրա համար ես կարծում եմ, որ ՀՀ-ում բոլոր այն քաղաքական ուժերը, շրջանակները, որոնք ուզում են, որ մեր երկրի ներքին գործերին որևէ մեկը չխառնվի, յուրաքանչյուրը պետք է թույլ չտա, որպեսզի նման հայտարարությունները, որոնք ունեն հետին մտքեր, այդ հետին մտքերը Հայաստանում չդառնան քաղաքական շահարկումների առարկա»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հավելեց. «Եթե դուք ամոթի զգացում ունեք այդ հայտարարությունների առումով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպիսի հայտարարությունների հավանականությունն էականորեն կնվազի, երբ որ Թուրքիայում և այլ պետություններում կտեսնեն, որ այդ հայտարարությունները Հայաստանում, այդ թվում լրագրողների կողմից հարցերի տեսքով չեն դառնում ներքաղաքական օրակարգ»:

Մանրամասները՝ տեսանյութում: