Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները քվեարկությամբ անձեռնմխելիությունից զրկել են պատգամավոր Աքսել Ֆիշերին, որը դարձել է կոռուպցիոն հետաքննության ֆիգուրանտներից՝ կապված ԵԽԽՎ-ում Ադրբեջանից գումարներ ստանալու հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ֆիշերը իշխող կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի անդամ է։ Նրան անձեռնմխելիությունից զրկելու որոշումը պայմանավորված է նրանով, որ համապատասխան մարմինները խուզարկություններ են կատարել և ապացույցներ ձեռք բերել կոռուպցիոն գործարքի հետ կապված։ …

