Ամերիկացի բժիշկները Moderna-ի պատվաստանյութի նոր կողմնակի ազդեցություն են հայտնաբերել

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը կարող է մաշկային բորբոքում առաջացնել առաջին պատվաստումից ավելի քան 10 օր անց։ Այս մասին ասվում է New England Journal of Medicine պարբերականում հրապարակված  հոդվածում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հաղորդում ենք համանման ռեակցիաներով 12 հիվանդների մասին, բոլոր դեպքերում ալերգիկ ռեակցիան հայտնվել է ներարկման վայրի կողքին՝ տեղային ու համակարգային սիմպտոմների լիարժեք ներծծումից հետո»,-հայտնել են ամերիկացի բժիշկները։

Միջինում ցանավորումը հայտնվում է առաջին չափաբաժնի ներարկումից հետոր 8-րդ օրը, սակայն այն իր ողջ ծավալով դրսևորվում է 4-ից 11 օրերի ընթացքում։

Չնայած առաջացած խնդիրներին, բժիշկները համոզել են պացիենտներին պատվաստվել երկրորդ դեղաչափով ու ավարտել իմունիզացիան։ Երկրորդ պատվաստումից հետո միայն 3 մարդու մոտ է ի հայտ եկել նույն ինտենսիվությամբ մաշկային բորբոքում, 3-ի մոտ ռեակցիան ավելի մեղմ է եղել, մնացած 6-ը՝ երկրորդ պատվաստումը առանց կողմնակի ազդեցությունների են տարել։

Հավելենք, որ Moderna-ի պատվաստանյութը Pfizer/BioNTech և AstraZeneca ընկերությունների պատվաստանյութերի հետ մեկտեղ արդեն իսկ օգտագործվում է ԵՄ շուկայում։

Հիշեցնենք, որ Moderna ընկերության համահիմնադիրներից է ամերիկահայ գործարար ու բարերար Նուբար Աֆեյանը։

 

Տաթև Ֆռանգյան