ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, նոյեմբերի 13-ից առ այսօր, արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: «Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց …

