Պարո՛ն Ուրիխանյան, Դուք Ձեզ ավելի անհաջող վիճակում դրեցիք, քան փոխնախարարին․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նախընտրական փուլ է, և Պարո՛ն Ուրիխանյան, Դուք Ձեզ ավելի անհաջող վիճակում դրեցիք, քան փոխնախարարին․ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրողներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպը շատ բարձր մակարդակով քննադատվել է»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

Մինչ այդ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանական ամբիոնից անդրադարձել էր լրագրողներին նկատմամբ բռնությունների դեպքերին, մասնավորապես, լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից բռնությանը:

«Ես նույնպես 3 օր առաջ դրա մասին խոսել եմ և հիմա էլ եմ ասում, որ բռնությունը լրագրողի նկատմամբ անթույլատրելի է: Իսկ այն փորձը, որ արվում է ներկայացնել, զուգահեռներ անցկացնել նախկին իշխանության ներկայացուցիչների վարվելակերպի հետ, անհաջողության է մատնվելու: Այո՛, իմ գործընկերոջ արձագանքը շատ սխալ էր, բայց միևնույն ժամանակ այդ փորձերը չեն հաջողվելու»,- նշեց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը խնդրեց նախընտրական դիվիդենտ շահելու համար գործընկերներին չպախարակել և դրա համար չփորձել լրագրողական համայնքը օգտագործել: «ՀՀ-ում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում, բռնություն է գործադրում կամ դա գովաբանում է, մոռացե՛ք դա ու մի՛ շահարկեք»,- նշեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: