ԵՊՀ գրադարանում այսօր տեղի է ունեցել Փիլիսոփայության և հոգեբանության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահի բացման հանդիսավոր արարողությունը: «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին է» նախաձեռնության կողմից իրականացվող միջոցառումների շրջանակում կազմակերպված արարողությանը ներկա էին մի շարք ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի …

