Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումներն իրականացնում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի ականազերծումը առատ ձյան տեղումների պայմաններում. այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների օպերացիայի ընթացքում ականազերծվել է 280 հեկտար տեղանք, շուրջ 107 կմ ճանապարհ, 452 շենք-շինություն։ Հայտնաբերվել …

