Այս փուլում հնարավոր չենք համարում ԸՕ շուրջ կոնսենսուսի գալը. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Ընտրական օրենսգրքի նախագծի վրա շուրջ մեկ տարի աշխատանքներ են ընթացել, «Լուսավոր Հայաստանն» ամենակառուցողական ձևով մասնակցել է այդ աշխատանքներին, «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է բաց ցուցակ ռեյտինգային ամբողջ հանրապետությունում, սակայն չի ընդունվել այդ տարբերակը՝ չնայած շնորհակալ ենք, որ այդ տարբերակն է ուղարկված Վենետիկի հանձնաժողով: Այս պահին մենք ունենք իրողություն՝ խորհրդարանական ուժերի կոնսենսուսի արդյունքում կա հայտարարված խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր, և այդ օրը հայտարարելու պահից սկսած՝ մեկնարկել է սպասվող ընտրությունների աշխատանքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե փորձ արվի նոր ԸՕ ընդունել, դա կտևի 20 օր, մեկ ամիս: Դա կնշանակի պրոցեսի ընթացքում փոխել խաղի կանոնները: Այս փուլում մենք չենք տեսնում հնարավորություն գալ կոնսենսուսի այդ հարցով: Մեզ անհանգստացնում է այն, որ խաղի ընթացքում խաղի նոր կանոններ ստեղծելը ետ կգցի պրոցեսները, երկրորդը՝ մարզային ներգրավվածությունը կնվազի խորհրդարանում»,- նշեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: