Հայաստանը ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը ՌԴ ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մարտի 16-ից 18-ը Մոսկվայում կայացած MITT Moscow զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանը, երկար դադարից հետո, կրկին ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել են 20 զբոսաշրջային ընկերություններ. տեղեկացնում ենՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել է 1,5 հազար կազմակերպություն 229 երկրից, այդ թվում նաև Հայաստանը՝ մեկ միասնական տաղավարով։

Հայկական տաղավարի առաջին այցելուներից էր «Ռոստուրիզմ»-ի ղեկավար Զարինա Դոգուզովան, ով հանդիպում է ունեցել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության շրջանակն ու հեռանկարները։

Երեք օրվա ընթացքում հայկական տաղավարը, Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների և Զբոսաշրջության կոմիտեի համատեղ ջանքերով, հասցրել է գրավել ռուսաստանցի այցելուների, տարբեր երեկրներից ժամանած գործընկերների ուշադրությունը՝ աչքի ընկնելով իր զբոսաշրջային առաջարկների բազմազանությամբ՝ արկածային զբոսաշրջություն, գաստրո տուրեր, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, համաշխարհային մշակութային արժեքներ և այլն։
Հայկական տաղավարի ձևավորմանն ու յուրահատուկ ներկայացմանն իր մասնակցությունն է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը։

Մարտի 17-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը՝ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի գլխավորությամբ, հյուրընկալել է այդ օրերին Մոսկվայում գտնվող Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին։ Դեսպանը կարևորել է ներկայիս դժվար ժամանակներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացումը Ռուսաստանում և հայ-ռուսական հետագա կապերի ամրապնդումը։ Ընդունելության ժամանակ դեսպան Տողանյանը հուշանվեր է հանձնել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին։ Հանդիպմանը հրավիրվել էին նաև Ռուսաստանի զբոսաշրջային բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Ավելի վաղ՝ մարտի 9-ից 12-ը, Զբոսաշրջության կոմիտեն, 21 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, առցանց ձևաչափով մասնակցել է ITB Berlin միջազգային ամենախոշոր ցուցահանդեսներից մեկին։