Այսօր ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում՝ քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի, իսկ Զանգերի հատվածում՝ 15մ/վ-ի, ձնաբուքը կթուլանա և կդադարի միայն գիշերը ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից եւ զգուշացնում վարորդներին չերթեւեկել այդ ընթացքում: «Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ …

