Խորվաթիայում երկրաշարժի արդյունքում կան տուժածներ ու մեկ զոհ։ Երկրի մայրաքաղաք Զագրեբի մի հատվածը հոսանքազրկվել է, Սիսակ քաղաքում փլուզվել է հիվանդանոցի տանիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Այսօր Խորվաթիայում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է երկրի կենտրոնական մասում՝ Պետրինյա քաղաքում։ Ցնցումները զգացվել են Խորվաթիայի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրներում։ Տեղում աշխատող ԶԼՄ-ների …

